Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Չինարիում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ գործը

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Չինարիում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ գործը
03.04.2018 | 23:45

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ 2016-ի դեկտեմբերին զինված բախման գործը, տեղեկացնում է փաստաբան Արա Ղազարյանը։


2016-ի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմն ունեցել էր 3 զոհ։ Զոհերից մեկը սպա էր, երկուսը` շարքային։ «Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016-ի ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությանը»` ֆեյսբուքի էջում տեղեկացնում է փաստաբանը։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ